392 դիտում, 2020.08.12 18:59

Միլանում ձերբակալել են տաճարի պահապանին պատանդ վերցրած տղամարդուն

Միլանում ձերբակալել են տաճարի պահապանին պատանդ վերցրած տղամարդուն

Միլանի ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը մի քանի րոպե պատանդ է պահել Միլանի տաճարի պահապանին: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միգրանտը կարողացել է Դուոմոյի ներսում հայտնվել՝ ճեղքելով մուտքի ստուգումը: Խորանից ոչ հեռու նա մոտեցել է պահապաններից մեկին եւ, դանակով սպառնալով, նրան ստիպել է կանգնել ծնկների վրա:

Ոստիկանության աշխատակիցները հարձակվողի հետ բանակցությունների մեջ են մտել եւ կարողացել են նրա ուշադրությունը շեղել, ինչից հետո բռնել են չարագործին: Այդ պատահարի ամբողջ լարված փուլը տեւել է մի քանի րոպե: Ձերբակալվածի դրդապատճառները պարզ չեն: Առայժմ նա գտնվում է ՆԳ նախարարության հատուկ ստորաբաժանման Digos հաստատությունում, նրա գործն ստուգում են դատախազության եւ ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները: