558 դիտում, 2020.08.12 18:39

Նոր պաշտոն՝ Շիրակի մարզի դատախազին

Նոր պաշտոն՝ Շիրակի մարզի դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին տեղափոխել են մայրաքաղաք՝  նոր պաշտոնի նշանակելով ՀՀ գլխավոր դատախազությունում։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Կարեն Գաբրիելյանը կստանձնի ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Ըստ էության, Կարեն Գաբրիելյանի պաշտոնը բարձրացրել են։

Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից։