Oգոստոսի 12-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Քասախ գետի վրա կառուցված կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Աշտարակ քաղաքի բնակիչ 53-ամյա Ե. Տերտերյանի դին:
Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: