420 դիտում, 2020.08.12 17:53

Դեսպան Թումանյանն Իրանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

Դեսպան Թումանյանն Իրանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 12-ին այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում է ունեցել Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: Այս մասին տեղեկատվությունը դեսպանությունը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Զրուցակիցները քննարկել են երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Արտաշես Թումանյանը տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:

Քննարկվել են կորոնավիրուսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Արտաշես Թումանյանը և Մոջթաբա Զոլնուրը նշել են միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորել են խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը: