24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 12-ին այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում է ունեցել Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: Այս մասին տեղեկատվությունը դեսպանությունը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Զրուցակիցները քննարկել են երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Արտաշես Թումանյանը տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:
Քննարկվել են կորոնավիրուսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:
Հատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:
Արտաշես Թումանյանը և Մոջթաբա Զոլնուրը նշել են միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորել են խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը: