376 դիտում, 2020.08.12 17:11

ՕԽ-ին կարող են ներկա լինել սահմանափակ թվով երկրպագուներ

ՕԽ-ին կարող են ներկա լինել սահմանափակ թվով երկրպագուներ

«Տոկիո- 2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց է ներկայացրել օլիմպիական  խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Զեկույցում արտացոլված  են մարզահանդեսին առնչվող բոլոր խնդիրները։ Կարևորվում է անվտանգ  ու ապահով միջոցառում անցկացնելու խնդիրը: 

Խաղերը նախատեսվում է կազմակերպել երեք սկզբունքով․ ապահովել անվտանգ միջավայր,նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և  պարզեցնել խաղերի ձևաչափը։

Պատրաստ են 43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։ Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր  է կատարվեն  աննշան  ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կմնան, իսկ դրանց վերադարձը հասանելի կլինի 2020թ․աշնանը: Բացի այդ, քանի որ աշխարհում շարունակվում է COVID-19 համավարակը, կազմկոմիտեն սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Օլիմպիական խաղերի մասնակիցների առողջությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն: 

Արժե նշել, որ Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ: Մարզադահլիճներում մարզումների և միջազգային մրցաշարերի անցկացումը կսկսվի 2020-ի աշնանը: Կազմկոմիտեի կարծիքով հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո կդառնա համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ: