27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
«Տոկիո- 2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց է ներկայացրել օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Զեկույցում արտացոլված են մարզահանդեսին առնչվող բոլոր խնդիրները։ Կարևորվում է անվտանգ ու ապահով միջոցառում անցկացնելու խնդիրը:
Խաղերը նախատեսվում է կազմակերպել երեք սկզբունքով․ ապահովել անվտանգ միջավայր,նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և պարզեցնել խաղերի ձևաչափը։
Պատրաստ են 43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։ Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր է կատարվեն աննշան ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կմնան, իսկ դրանց վերադարձը հասանելի կլինի 2020թ․աշնանը: Բացի այդ, քանի որ աշխարհում շարունակվում է COVID-19 համավարակը, կազմկոմիտեն սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Օլիմպիական խաղերի մասնակիցների առողջությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն:
Արժե նշել, որ Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ: Մարզադահլիճներում մարզումների և միջազգային մրցաշարերի անցկացումը կսկսվի 2020-ի աշնանը: Կազմկոմիտեի կարծիքով հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո կդառնա համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ: