440 դիտում, 2020.08.12 17:04

Ուկրաինան դուրս եկավ ԱՊՀ-ի եւս երեք համաձայնագրերից

Ուկրաինան դուրս եկավ ԱՊՀ-ի եւս երեք համաձայնագրերից

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված եւս երեք համաձայնագրերից: Օգոստոսի 12-ին համապատասխան որոշումն ընդունել է Ուկրաինայի կառավարությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Նախարարների կաբինետն Ուկրաինայի համար, մասնավորապես, դադարեցրել է «Համագործակցության պետությունների սահմանապահ զորքերի համար զինվորական կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման բնագավառում համագործակցության մասին», «Մշակույթի բնագավառում համագործակցության մասին», ինչպես նաեւ «ԱՊՀ-ի անդամների Մշակութային համագործակցության խորհրդի ստեղծման մասին» համաձայնագրերի գործողությունը:

2014 թվականի փետրվարին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո երկրի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը:

2018 թվականի մայիսին Պյոտր Պորոշենկոն, որն այն ժամանակ զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը, ստորագրեց հրամանագիր «Համագործակցության կանոնադրական մարմինների աշխատանքին Ուկրաինայի մասնակցության վերջնական դադարեցման մասին»: 2018 թվականի օգոստոսին ԱՊՀ-ի կանոնադրական մարմիններին կից Ուկրանիայի ներկայացուչությունը փակվեց, շփումներն իրականացվում են Մինսկում Ուկրանիայի դեսպանության միջոցով:

2018 թվականից հետո Կիեւը դուրս է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից: Դրանք են, մասնավորապես, «Արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության մասին», «Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին», «Տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակության մասին», «գյուտերի իրավական պաշտպանության բնագավառում միջպետական գաղտնիքների պահպանվածության ապահվման մասին» համաձայնագրերը, մի քանի հարկային համաձայնագրեր: