կարևոր
2328 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-12 16:46

«Լիդիան Արմենիա»-ն հրապարակել է «Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը» խորագրով տեսանյութ. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Լիդիան Արմենիա» ընկերությունը «Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը» խորագրով տեսանյութ է հրապարակել, որում խոսվում է մինչև այժմ ընկերության կողմից կատարված ու առաջիկայում սպասվող ներդրումների մասին: Ներկայացվել են տվյալներ հնարավոր աշխատատեղերի մասին: Տեսանյութում առկա է նաև տարածաշրջանի բնակիչների տեսակետները վերջին զարգացումների մասին: Նրանք բարձրացրել են նաև իրենց սոցիալական խնդիրները:

Ամուլսարի տարածքում օրեր առաջ բողոքի ակցիաներ էին: Իրավիճակը լարվել էր, երբ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել էին իրենցը: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։ Կրքերը հանդարտվեցին, երբ տարածքից հանվեցին և ընկերության, և ակցիայի մասնակիցների տնակները։