336 դիտում, 2020.08.12 16:35

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնության առաջին հաղթողները հայտնի են

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնության առաջին հաղթողները հայտնի են

Երևանում մեկնարկել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Հայտնի են 55, 60, 87, 97 և 130 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիրների անունները: Ըստ վերը նշված քաշային կարգերի հերթականության՝ առաջնությունում հաղթել են Գառնիկ Հովհաննիսյանը, Դավիթ Ջոթյանը, Սամվել Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը և Ռազմիկ Քուրդյանը:

Վաղը՝ օգոստոսի 13-ը, մրցումային վերջին օրն է: