624 դիտում, 2020.08.12 16:26

Բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժմանը

Բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժմանը

Արաբկիր վարչական շրջանի Կիեւյան 1 հասցեում գտնվող շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է կառուցել, առանց քաղաքապետարանի հատուկ թույլտվությամբ:

Վարչական շրջանի ղեկավարությունը եւ ոստիկանության աշխատակիցներն ապամոնտաժել են ապօրինի կառույցը, բայց այդ ընթացքում բնակիչը  փորձել է խոչընդոտել այդ աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։