Արաբկիր վարչական շրջանի Կիեւյան 1 հասցեում գտնվող շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է կառուցել, առանց քաղաքապետարանի հատուկ թույլտվությամբ:
Վարչական շրջանի ղեկավարությունը եւ ոստիկանության աշխատակիցներն ապամոնտաժել են ապօրինի կառույցը, բայց այդ ընթացքում բնակիչը փորձել է խոչընդոտել այդ աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։