416 դիտում, 2020.08.12 16:12

«Լուսավոր Հայաստան»-ը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ

«Լուսավոր Հայաստան»-ը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ: Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

«Ներկայացնում ենք «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, քանի որ մենք գտնում ենք, որ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնում երկրի բոլոր ոլորտներին, մինչդեռ ողջամիտ սահմանափակումները կարող ենք շարունակել պահպանել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, որոնց լրամշակմանը պատրաստ ենք մասնակցություն ունենալ և աջակցել, որ արագ ընդունվեն»,-նշված է հաղորդագրությունում: