568 դիտում, 2020.08.12 16:03

Հայաստանը ՌԴ-ի հետ աշխատում է սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ

Հայաստանը ՌԴ-ի հետ աշխատում է սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ աշխատում է սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնությունը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել սահմանները երկկողմանի բացելու հետ կապված: Մեր ԱԳՆ-ն աշխատում է երկկողմանի սահմանները բացելու և հետագա կարգավորումների հետ կապված»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ Վրաստանի հետ սահմանների վերաբացման հետ կապված որևէ գործընթաց չկա այս փուլում, որովհետև զուտ համաճարակային իրավիճակն այն փուլում չէ, որպեսզի կողմերը նման բանակցություններ վարեն: Նույն իրավիճակն է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված:

Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Կառավարությունը նույն օրն արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: