ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում օգոստոսի 11-ին հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է ականների տեղադրման և ականազերծման գործնական պարապմունք։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են հետախույզների՝ մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, դաշտային վարժվածությունն ու ֆիզիկական դիմացկունությունը: