16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան օդանավակայանը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Այն «Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերի ենթակառույցներից մեկն է։ Պատրաստ են նոր տերմինալը, շտապ օգնության կենտրոնը, ինքնաթիռների կայանատեղին, երկարացված թռիչքուղին և այլ շինություններ:
Արդիականացումից հետո օդանավակայանը կարող է սպասարկել տարեկան 1 միլիոն ուղևորի: Վերակառուցումը, որի համար ներդրվել է գրեթե 186 միլիոն դոլար, սկսվել է 2018թ․։ Նախորդ դեկտեմբերից գործում է նաև արագընթաց երկաթուղին։
24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Չինաստանում 2022թ․ փետրվարի 4-20-ը: