Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են Երեւանում ոստիկանները բերման ենթարկում կանանց: Տեւական ժամանակ քաշքշելուց, բռնի ուժ գործադրելուց հետո ի վերջո նրանց հաջողվում է կանանց նստեցնել ոստիկանական մեքենան:
Ենթադրվում է, որ բերման ենթարկելու պատճառը իջեցված դիմակներն էին, մինչդեռ ուժ կիրառող ոստիկաններից մեկն՝ ինքն էր առանց դիմակի: