Դիվանագիտական սկանդալ՝ թուրք-իրաքյան հարաբերություններում: Իրաքը պաշտոնապես չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ օգոստոսի 13-ին ծրագրված այցը՝ Բաղդադ:
Թուրքիայի դեսպանն էլ կանչվել է Իրաքի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտ են հղել: Նախօրեին թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածից Իրաքի հյուսիսում՝ Էրբիլի նահանգում, զոհվել է իրաքյան զինված ուժերի բարձրաստիճան 2 սպա, նաեւ նրանց տեղափոխող մեքենայի վարորդը:
Հիշեցնենք, որ հունիսից Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացնում Իրաքյան Քուրդիստանի շրջանում՝ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, որին Անկարան ահաբեկչական խմբավորում է համարում: Իրանքն ավելի վաղ 2 անգամ եւս Բաղդադում Թուրքիայի դեսպանին կանչել էր արտգործնախարարություն՝ պահանջելով դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները: