04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում Է ոչ միայն շնչուղիները, այլեւ ուղեղը, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգը: Այդ մասին «Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն Է» համաժողովում հայտարարել Է Մանկաբույժների միության նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան:
«Յուրաքանչյուր պացիենտ, ով COVID է տարել նույնիսկ թեթեւ ախտանիշներով, փոփոխություններ ունի ուղեղի կողմից, ուղեղի կառուցվածքների կողմից»,-ասել է բժիշկը: Նրա խոսքով՝ դա հաստատում են այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են համի եւ հոտառության կորուստը: Դրանք ուղղակիորեն մատնանշում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը: Անցած ամիսների ընթացքում բժիշկները եւ գիտնականները նկարագրել են վիրուսով պայմանավորված ինսուլտի բազմաթիվ դեպքերի, ինչպես նաեւ նյարդաբանական այլ դրսեւորումների մասին, ճշտել է Նամազովա-Բարանովան:
«Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն է» համաժողովն այս տարի անցկացվում է օգոստոսի 11-ից մինչեւ 13-ը Մոսկվայում: