կարևոր
1328 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-12 11:29

ՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակել

ՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Միքայել Համբարձումյանն ու Արմեն Աբազյանը նշանակվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ: Նախագահի հրամանագրերը հրապարակված են նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է հրամանագրերից մեկում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել նաև Արմեն Աբազյանը: