կարևոր
1806 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-12 11:08

Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալն ազատվել է պաշտոնից

Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Աբազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Արմեն Աբազյանը վարչապետի որոշմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2020 թ. օգոստոսի 10-ին: