կարևոր
893 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-12 10:34

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day) նշվում է ամեն տարի օգոստոսի 12-ին՝ նպատակ ունենալով հիշեցնել երիտասարդների դերը խաղաղության զարգացման եւ կառուցման գործում, ինչպես նաեւ առօրյա խնդիրները, որոնք ծառացած են նրանց ճանապարհին:

Այն սահմանվել է 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից (54/120 բանաձեւ)՝ երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով, որը տեղի է ունեցել 1998 թվականի օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում: Առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել էր 2000 թվականի օգոստոսի 12-ին ։

Համաժողովը առաջարկել է կազմակերպել տոնին նվիրված քարոզչական միջոցառումներ՝ իրազեկության բարձրացման համար, հատկապես երիտասարդների շրջանում, մինչ 2000 թ. Երիտասարդությանը վերաբերող գործողությունների եւ հետագա ժամանակաշրջանի համաշխարհային ծրագրի մասին, որը Վեհաժողովի կողմից ընդունվել է 1995թ.։

Այսօր աշխարհում ռեկորդային թվով երիտասարդներ են ապրում ՝ 10-ից մինչեւ 24 տարեկան մոտ 1,8 միլիարդ երեխա եւ դեռահաս: 10 երեխայից մեկը գտնվում է հակամարտության գոտում, ավելի քան կես միլիարդն ապրում է աղքատության մեջ, իսկ նրանցից 24 միլիոնը դպրոց չի հաճախում։ Ամեն օր մոտ 30 հազար երեխա է մահանում աղքատությունից։ Օրական 7 հազար երիտասարդ է վարակվում ՄԻԱՎ-ով։