18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Սարգիս Շափաղաթյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի վերջնամասում բախվել է ավտովթարի հետևանքով վթարված վիճակում վթարի վայրում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ս. Շափաղաթյանը այնուհետև վրաերթի է ենթարկել տեղում ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ, Կոտայքի մարզ բնակիչ, 27-ամյա Կառլեն Բաղյանին, Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Արամ Պողոսյանին, 27-ամյա Նարեկ Մելիքյանին, 28-ամյա Խաչատուր Գաբրիելյանին, 45-ամյա Էդուարդ Թովմասյանին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Պողոսյանին և Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Խաչատրյանին։
Վրաերթի ենթարկված բոլոր անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։