կարևոր
1593 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-12 09:38

Երևանում բնակարանների գները նվազել են․ «Ժողովուրդ»

Երևանում բնակարանների գները նվազել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները նվազել են: Ըստ մասնագետների՝ վերջին երկու ամիսներին բնակարանների սեփականատերերը ցանկանում են արագ վաճառել իրենց անշարժ գույքը, բայց գնորդները հրաժարվում են այցելել բնակարաններ կորոնավիրուսով վարակվելու վախի պատճառով: Արդյունքում բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը: Իսկ օրավարձով բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է: Չէ՞ որ սահմանները փակ են, և զբոսաշրջիկներ մուտք չեն գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը մայիս ամսին 668 հազար դրամ էր, իսկ հունիսին 662 հազար դրամ: Այսինքն՝ 6000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 3500 դրամ. այստեղ մեկ քմ-ն մայիսին արժեցել է 463 հազար 500 դրամ, հունիսին՝ 460 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաև մյուս վարչական շրջաններում: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 335 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 331 հազար 100 դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2000 դրամ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում