05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։
ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։
«Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։
Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար և անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»,-նշված է գրառման մեջ։