կարևոր
4447 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-12 05:12

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի և Արարատի մարզերում 4 բալ ուժգնությամբ և Երեւան քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 12-ին, Երևանի ժամանակով 03։29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության տարածքային  ծառայության՝ սեյսմոլոգիական ցանցի կողմից, գրանցվել է հյուսիսային լայնության 39,86° և արեւելյան երկայնության 44,16° աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիայի Իգդիր քաղաքից 12կմ հարավ-արևելք, օջախի 10կմ խորությամբ, 4,2 մագնիտուդ երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ։ Այս մասին YERKIRMEDIA.am-ին հաղորդեցին ԱԻՆ-ից։ 

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերում 4 բալ ուժգնությամբ և Երեւան քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ։