330 դիտում, 2020.08.11 22:19

Արարատի մարզում ГАЗ 3102-ի վարորդը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նա տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզում ГАЗ 3102-ի վարորդը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիտակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: