300 դիտում, 2020.08.11 20:45

«Ուրարտու»-ն նոր ֆուտբոլիստ ունի

«Ուրարտու»-ն նոր ֆուտբոլիստ ունի

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերիացի 18-ամյա կիսապաշտպան Ջեսուկոբիրու Օկոտիեի հետ։ Նա նիգերիական Վարրիի «Սպորտինգի» սան է, որտեղ հանդես է եկել 7 տարեկանից։ 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբի առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը.  «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»,  «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ»,  «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»: