610 դիտում, 2020.08.11 22:36

Լարվածություն՝ Թուրքիայի ու Հունաստանի միջև․ էգեյան ծովում թուրքական նավ է խորտակվել, 3 վիրավոր կա

Լարվածություն՝ Թուրքիայի ու Հունաստանի միջև․ էգեյան ծովում թուրքական նավ է խորտակվել, 3 վիրավոր կա

Նորից լարվածություն՝ Թուրքիայի ու Հունաստանի միջեւ: Թուրքական կողմը պնդում է, թե Հունաստանը Էգեյան ծովում՝ Ռոդ կղզու մոտ, կրակ է բացել խաղաղ բնակիչներ տեղափոխող նավի վրա: 2 թուրք ու մեկ սիրիացի քաղաքացիական է վիրավորվել, իսկ նավը հարձակման հետեւանքով խորտակվել է:

Ավելի վաղ Հունաստանը անօրինական է անվանել Թուրքիայի գործողությունները, որը նավ է ուղարկել Միջերկրական ծովի արեւելյան մասում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու համար: Նախատեսվում է, որ նավն այդ տարածքում կաշախտի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Հուլիսին Թուրքիայի կողմից նույն տարածք ուղարկված նավը լարվածություն էր առաջացրել, որը մեղմացավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջամտությունից հետո, որի արդյունքում Թուրքիան համաձայնեց դադարեցնել գործողությունները: Սակայն նախագահ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը ասել է, որ Թուրքիան վերսկսել է երկրահետախուզական աշխատանքները տարածաշրջանում, քանի որ Հունաստանը չի կատարել իր խոստումները այդ հարցի վերաբերյալ: