424 դիտում, 2020.08.11 20:10

«Յուքոմ»-ը դատական հայց է ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ընկերության դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար

«Յուքոմ»-ը դատական հայց է ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ընկերության դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար

«Յուքոմ»-ը դատական հայց է ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ընկերության դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար ու պահանջել, որպեսզի դատարանն արգելի վերջինին «Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման շուրջ բանակցություններ վարելը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Հուլիսի 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն էր տվել, որ նորաստեղծ «Թիմ» ընկերությունը գնի «Վեոն Արմենիայի» բաժնետոմսերն ամբողջությամբ, համաձայնություն էր տվել նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ պայմանով, որ «Բիլայնի» աշխատակիցների զանգվածային կրճատումներ չեն լինի: