Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացվել է պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների շրջանակում կարող է բռնագանձում տարածվել պարտապան ֆիզիկական անձի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա, եթե.
Կատարվող պահումների չափը
Ըստ գործող օրենսդրության, ի կատարումն բռնագանձման վերաբերյալ դատական ակտի, պարտապանի ամբողջ եկամուտը բռնագանձվել չի կարող: Մասնավորապես՝ մինչև պարտավորության ամբողջական մարումը պարտապանի աշխատավարձից և այլ եկամուտներից, կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի.
Հարկ է նկատի ունենալ, որ պահվող գումարի չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:
30 տոկոսից ոչ ավելի կարող է պահվել՝
Բռնագանձման ենթակա չեն պետական բյուջեից վճարվող սոցիալական աջակցության գումարները, ինչպես նաև ընտանեկան, երեխայի ծննդյան, երեխայի խնամքի, մայրության, ժամանակավոր անաշխատունակության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, թաղման և խնամակալության նպաստները:
Տեղեկացում՝ արգելանք կիրառելիս և բռնագանձում տարածելիս հարկադիր կատարողը որոշ դեպքերում կարող է չտեսնել՝ ինչ դրամական միջոցներ են արգելադրվում, ուստի նշված եկամուտներն ամբողջությամբ արգելադրվելու դեպքում կիրառված արգելանքը լրիվ կամ մասնակի վերացնելու համար անհրաժեշտ է www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ փոստի միջոցով ներկայացնել դիմում, գործատուից կամ այլ եկամուտ վճարողից տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն՝ պարտապանի անձնագրային տվյալները, աշխատավարձի կամ այլ եկամտի չափը, բանկը, որին փոխանցվում է աշխատավարձը կամ այլ եկամուտը, գործատուի կամ եկամուտ վճարողի հաշվեհամարը, որից կատարվում են փոխանցումները:
Ի գիտություն՝ բավարար հիմքեր ներկայացնելու դեպքում հարկադիր կատարողը կարող է վերանայել նշված գումարներից բռնագանձվող տոկոսի չափը: