460 դիտում, 2020.08.11 19:20

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայրենիքը լքելու իր որոշումը պատճառաբանել է թույլ կին լինելու մեջ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ով ի դեպ տեղափոխվել է Լիտվա, վիդեոուղերձ է տարածել, որում հայրենիքը լքելու իր որոշումը պատճառաբանել է թույլ կին լինելու մեջ: Տիխանովսկայան նաեւ ասել է, որ որոշումն ինքնուրույն է կայացրել, եւ որ երեխաներն ամենակարեւորն են այս կյանքում:

Հիշեցնենք, որ նա չի ընդունում Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, բայցև, պատճառաբանելով հնարավոր սադրանքները՝ խուսափում է ցույցերից: Իսկ ահա Բելառուսում ցույցերի հետեւանքով առաջին զոհը կա:

Այդ երկրի ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե տղամարդը փորձել է պայթուցիկ նետել ոստիկանների վրա, բայց այն պայթել է իր ձեռքերի մեջ, ինչի հետեւանքով էլ մահացել է: 

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։