25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ով ի դեպ տեղափոխվել է Լիտվա, վիդեոուղերձ է տարածել, որում հայրենիքը լքելու իր որոշումը պատճառաբանել է թույլ կին լինելու մեջ: Տիխանովսկայան նաեւ ասել է, որ որոշումն ինքնուրույն է կայացրել, եւ որ երեխաներն ամենակարեւորն են այս կյանքում:
Հիշեցնենք, որ նա չի ընդունում Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, բայցև, պատճառաբանելով հնարավոր սադրանքները՝ խուսափում է ցույցերից: Իսկ ահա Բելառուսում ցույցերի հետեւանքով առաջին զոհը կա:
Այդ երկրի ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե տղամարդը փորձել է պայթուցիկ նետել ոստիկանների վրա, բայց այն պայթել է իր ձեռքերի մեջ, ինչի հետեւանքով էլ մահացել է:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։