16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ: Բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմանների ու կենցաղի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին: ՊԲ ինժեներասակրավորական զորամասերից մեկում ներկայացվել են նոր տիպի ամրաշինական օբյեկտների կառուցվածքային տարրերը: Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության տեսակետից կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակ: