կարևոր
1633 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-11 18:40

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5054 կազմակերպության գործունեությունը

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5054 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 10-ի դրությամբ կայացվել է  5054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝  64 920 ստուգում, որից միայն  664-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։