434 դիտում, 2020.08.11 17:39

Ռուսաստանի Պետդումայում կեղծված են համարում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները

Ռուսաստանի Պետդումայում կեղծված են համարում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները

Ռուսաստանի Պետդումայում կեղծված են համարում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները: Մասնավորապես, ընտրությունների արդյունքները կասկածելի են ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի համար:

Gazeta.ru-ի հետ զրույցում նա ասել է. «Նախագահական քարոզարշավն ուղեկցվել է կեղծիքներով ու ապատեղեկատվությամբ: Այդ մթնոլորտում խոսել այն մասին, թե իրականում ինչքան է հավաքել Լուկաշենկոն, սուրճի մրուրով գուշակություն է ստացվում: Ինչ-որ մեկն արդեն հացրել է ասել, որ Լուկաշենկոն հաղթել է ընտրություններում, բայց կորցրել է երկիրը, եւ դա պայմանավորված է նրա ծայրահեղ եսասիրական քաղաքականությամբ, որի նպատակն անձնական իշխանության ռեժիմի պահպանումն է»,- ասել է Զատուլինը:

Նա նաեւ կարծում է, որ միջազգային հանրությունը կկանգնի Բելառուսի ցուցարարների կողքին: