384 դիտում, 2020.08.11 16:54

Կանխվել է Դավթաշենի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է Դավթաշենի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 11-ին, ժամը 13։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

ԱԻՆ հոգեբանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը։