24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) 50 հազար տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան` հանրապետությունում պարենի պակասության դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 11-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
Օգոստոսի 10-ին ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին հայտարարել է, որ Լիբանանում կարող է հացը վերջանալ, եթե նավահանգստի աշխատանքը չհաջողվի վերականգնել երկու շաբաթվա ընթացքում: Նա հավելել է, որ ավելի վաղ հանրապետություն է ուղարկվել 17,5 հազար տոննա ցորենով բեռնված նավ, «որը կարող է արդեն երկու շաբաթից ժամանել Բեյրութ, ինչը կկարողանա Լիբանանը հացահատիկով ապահովել 20 օր»: Բացի դրանից, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի երեք բեռնատար ինքնաթիռ պարենով բեռնված արդեն ժամանել է Լիբանանի մայրաքաղաք:
Բեյրութի նավահանգստի պահեստում հուժկու պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Պայթյունի ալիքից ոչնչացվեցին կամ վնասվեցին տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնաց անօթեւան: Զոհվեց առնվազն 154 մարդ, տուժեց շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Բուն նավահանգիստը, որով անցնում էր Լիբանանի ներմուծման ավելի քան 75 տոկոսը, այժմ չի գործում: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ է դարձել եռակցման ախատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը։