496 դիտում, 2020.08.11 17:09

«Բոլորը սիրում են կետերին». ֆիլմը դիտե՛ք այսօր՝ «Երկիր մեդիա»-ի երեկոյան եթերում

«Երկիր մեդիան» այսօր՝ օգ​ոստոսի 11-ին, առաջարկում է դիտել «Բոլորը սիրում են կետերին» (Все любят китов) ֆիլմը։

Նկարահանվել է 2012 թվականին, ռեժիսորն է Քեն Կուոպիս​​ը։ 

Ֆիլմը հիմնված է 1988 թվականին տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա:  

Ալյասկայում գտնվող փոքրիկ քաղաքում լրագրողն ու նրա նախկին ընկերուհին՝ «Գրինփիս»-ի ակտիվիստուհին, փորձում են փրկել երեք գորշ կետերին, որոնք արկտիկական սառույցների ծուղակում են հայտնվել: 

Օգնության մեջ ներգրավելով տեղի բնակիչներին, նավթային ընկերություններին, ինչպես նաեւ խորհրդային եւ ամերիկյան զինված ուժերին, ֆիլմի հերոսները պետք է այնպիսի գործողություններ կազմակերպեն, որպեսզի կարողանան կետերին փրկել:

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։