360 դիտում, 2020.08.11 15:37

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17.1 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17.1 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Մասնավորապես՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 600 քմ, 3000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2300 քմ, 4 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, 5 հա, 1000 քմ, 

Արարատի մարզի  Լանջանիստ գյուղում՝ 3000 քմ, Ազատաշեն գյուղում՝ 8000 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1 հա, 1000 քմ, Մեծամոր քաղաքում՝ 500 քմ, Շահումյան գյուղում՝ 6000 քմ, 

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 600 քմ, Բերդ քաղաքում՝ 2հա, 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1500 քմ, 3000 քմ, 500 քմ, 500 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1500 քմ, Քասախ գյուղում՝ 1000 քմ, Արզնի գյուղում՝ 1500 քմ, Գետամեջ գյուղում՝ 3000 քմ, 

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3000 քմ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 17.1 հա: