346 դիտում, 2020.08.11 15:19

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: