350 դիտում, 2020.08.11 15:12

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: 

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա 100 տոկոսի չափով:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է: