590 դիտում, 2020.08.11 14:56

Օվկիանոսում ամենամեծ «աղբակղզին» հասել է Ֆրանսիայի չափերին

Օվկիանոսում ամենամեծ «աղբակղզին» հասել է Ֆրանսիայի չափերին

Մոլորակի վրա ամենամեծ «աղբակղզին» իր չափերով համեմատելի է Ֆրանսիայի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ժակ Իվ Կուստոյի թոռը, օվկիանոսի հետազոտող եւ պաշտպան Ֆիլիպ Կուստոն եւ նրա կինը՝ Աշլան Բրոկը:

«Մենք հինգ հսկայական «աղբակղզիներ» ունենք օվկիանոսի մեջտեղում: Դրանք գոյացել են օվկիանոսային հոսանքների առանձնահատկությունների պատճառով: Այնտեղ պլաստիկե իրեր են ընկնում աշխարհի բոլոր կետերից:

Ամենամեծ «աղբակղզին» գտնվում է Խաղաղ օվկիանոսում: Չափերով նա ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի Տեխասի նահանգը, մակերեսով հավասար է Ֆրանսիային»,-ասել է Բրոքը:

Ինչպես հավելել է Կուստոն, հիմնականում աղբակղզիները բաղկացած են պլաստիկե իրերից, որոնք օվկիանոս են ընկնում գետերից:

EarthEcho International բնապահպանական ֆոնդը, որի հիմնադիրը Ֆիլիպ Կուստոն է, ամբողջ աշխարհից երիտասարդների է ներգրավում պլաստիկե աղտոտումից գետերի մաքրման գործին: