522 դիտում, 2020.08.11 14:47

Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նրա դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նախագահն ասել է կառավարության հետ խորհրդակցության ընթացքում, երբ հայտնել է կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պետականորեն գրանցելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իմ դուստրերից մեկը պատվաստվել է: Նա մասնակցել է փորձին: Առաջին պատվաստումից հետո նրա ջերմությունը եղել է 38, հաջորդ օրը մի փոքր բարձր 37-ից և վերջ»,- նշել է Պուտինը:

Նախագահը հավելել է, որ երկրորդ պատվաստումից հետո ևս մարմնի ջերմությունը մի փոքր բարձրացել է, հետո իջել: Վլադիմիր Պուտինի աղջիկն այժմ իրեն լավ է զգում:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ շատ մարդկանց մոտ պատվաստումից հետո որևէ գանգատ չի առաջանում, այդ թվում՝ ջերմության բարձրացում:

Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել: