կարևոր
1772 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-11 14:08

Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը

Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը եւ այժմ ապահով վայրում է՝ Լիտվայում: Այս մասին տեղեկացրել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը:

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան չի ընդունում երկու օր առաջ Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, համաձայն որի՝ ընտրողների 80 տոկոսն աջակցել է Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ միայն 9,9 տոկոսը՝ իրեն: Պատճառաբանելով հնարավոր սադրանքները՝ Տիխանովսկայան խուսափում է ցույցերից:

Իսկ ընտրություններից հետո ցույցերն ու բախումները Բելառուսում չեն դադարում:

Նշենք նաեւ, որ Տիխանովսկայայի ամուսինը բանտում է, իսկ երեխաներին նա երկրից տարել էր դեռ մինչեւ ընտրությունները՝ ֆիզիկական սպառնալիքների պատճառով: