կարևոր
1212 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-11 13:48

Աբխազիան Ռուսաստանի հետ սահմանը վերստին չի փակի կորոնավիրուսի պատճառով

Աբխազիան Ռուսաստանի հետ սահմանը վերստին չի փակի կորոնավիրուսի պատճառով

Աբխազիան չի պլանավորում վերստին փակել ՌԴ-ի հետ սահմանը, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացումը հանրապետությունում ոչ մի ձեւով կապված չէ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ: Այս մասին հայտնել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Օգոստոսի 11-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում Բժանիան պատմել է, որ COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ Աբխազիայի զբոսաշրջիկներին ու քաղաքացիներին բուժման կուղարկեն Կրասնոդարի երկրամաս:

Նա կարծում է, որ սահմանը բացելուց հետո կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել Սուխում քաղաքի հիվանդնոցներից մեկում սանիտարական նորմերը չպահպանելու պատճառով: Վիրուսի տարածման սպառնալիքը կանխել են մասնագետների օպերատիվ գործողությունները: