կարևոր
1404 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-11 13:28

Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց

Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդացությունը, հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել է նախագահը:

Պուտինը հուսով է, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կհայտնվեն: