կարևոր
1839 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-11 12:57

Կրակոցների պատճառով Թրամփին հեռացրել են ասուլիսից. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության աշխատակիցները, առանց բացատրության, երկրի ղեկավարին հեռացրել են Սպիտակ տանը տեղի ունեցող ասուլիսից:

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Թրամփը հայտարարություն էր անում։ Նրան մոտենում է աշխատակիցներից մեկը,  ինչ-որ բան ասում  ականջին, իսկ հետո շատ արագ նրան հեռացնում են դահլիճից։  

Ավելի ուշ Թրամփը վերադառնալով սրահ լրագրողներին բացատրում է, որ ստիպված է եղել հեռանալ՝ Սպիտակ տան մոտ կրակոցների մասին հաղորդագրությունների պատճառով:

«Կրակոցներ եղել են Սպիտակ տան մոտակայքում, բայց ցանկապատից այն կողմ»,-մանրամասնել է նա:

Թրամփը նաև նշել է, որ ինքը չունի ամբողջ տեղեկատվությունը, սակայն, նախնական տվյալներով, միայն մեկ կրակող է եղել: Անվտանգության աշխատակիցները վիրավորել են նրան՝ փորձելով վնասազերծել։ Տղամարդը հոսպիտալացվել է: