կարևոր
1692 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-11 12:41

Պարզաբանում` զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների մասին

Պարզաբանում` զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների մասին

Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասվորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն ։

«Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»: