16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Երեւանում մեկնարկել է՝ 500 վերելակի փոխարինման ծրագիրը:
Վերելակները, որպես ընդհանուր սեփականություն, օրենքով պատկանում են բնակիչներին: Բայց հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին եւ առողջությանն սպառնացող վտանգը՝ ծրագիրը համայնքն է նախաձեռնել սեփական ուժերով:
Մշակված մոդելի համաձայն, համայնքն այժմ փոխում եւ անվճար հանձնում է նոր վերելակները բնակիչներին: Փոխարենը բնակիչները պետք է նախապատրաստվեն փոխարինման հաջորդ փուլին, որպեսզի 20 կամ 25 տարի հետո նորից կանգնած չլինեն վերելակների փոխարինման խնդրի առջեւ:
Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են նաեւ տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: